Ապարանում սպանվածներից մեկը քաղաքապետի քրոջ որդին է
Ապարանի Նիգավան համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով այսօր մահացած երիտասարդն Ապարանի քաղաքապետի՝ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը։
«Քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին»,-գրում է աղբյուրը։
Նշենք, որ վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ տարածել է հայտարարություն, ըստ որի հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
«Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- ասված է ոստիկանության հայտարարությունում։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին՝ կրակողները ՔՊ-ականների հարազատներն են։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
Ըստ աղբյուրի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ներքին ու արտաքին թուրքը խիստ մրցակցության մեջ են
- Մելիքյան. Ոստիկանության այս խայտառակ հաղորդագրությունը բավարար է քննության ընթացքը կասկածի տակ դնելու համար
- Նիկոլին հայհոյելու համար այլևս հրապարակային գնդակահարում են. Նաիրա Զոհրաբյան
- ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք. Արթուր Վանեցյան
- Ոստիկանությունը՝ Նիգավանում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով կա զոհ և 6 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան