Լոնդոնն արգելել է Ռուսաստանի դեսպանին այցելել բրիտանական խորհրդարան
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին և այլ ռուս դիվանագետներին արգելված է այցելել խորհրդարանի շենք մինչև հատուկ ծանուցում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Guardian թերթը՝ վկայակոչելով Լորդերի պալատի և Համայնքների պալատի խոսնակների հայտարարությունը։
«Որպես ՌԴ կառավարության պաշտոնապես հավատարմագրված ներկայացուցիչ՝ դեսպանին չեն ընդունի խորհրդարանում մինչև հատուկ ծանուցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականի տվյալներով, այս արգելքը կար Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, իսկ այժմ պաշտոնապես հաստատվել է։