Ապստամբական շարժման նախկին անդամ Գուստավո Պետրոն հաղթել է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
Կոլումբիայի միավորված ձախ ուժերի թեկնածու Գուստավո Պետրոն հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ Գուստավո Պետրոն քվեաթերթիկների 100 տոկոսի նախնական հաշվարկից հետո հաղթել է ձայների 50,44 տոկոսով։
Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ քվեաթերթիկների հաշվարկից հետո «Պատմական դաշինք»-ի թեկնածու Գուստավոր Պետրոն դարձել է Կոլումբիայի նախագահ՝ ստանալով 11,2 միլիոն ձայն կամ ձայների 50,44 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլում Պետրոյի մրցակիցը՝ Ռոդոլֆո Էրնանդեսը, ստացել է ընտրողների 47,31 տոկոսի ձայները՝ ընդունելով իր պարտությունը։
62-ամյա Պետրոն տնտեսագետ է և ապստամբական շարժման նախկին մասնակից։ Եղել է սենատոր և երկրի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ։ Նա մասնակցել է ընտրություններին երրորդ անգամ և երկու անգամ ապրել է արտասահմանում հարկադիր աքսորի մեջ:
Ապագա փոխնախագահ կդառնա 40-ամյա Ֆրանսիա Մարկեսը, որը սևամորթ ֆեմինիստուհի է, էկոակտիվիստուհի և իրավապաշտպան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան