Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 13-19-ը, կատարվել է ընդհանուր 6968 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 25 հիվանդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 104 դեպք, որոնցից 412 693 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 309 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 127 681 թեստավորում:
Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք։ Փաստացի բուժում էր ստանում 67 պացիենտ:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում մայիսի վերջից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ
- Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 24 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
- Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան