Նիկոլին հայհոյելու համար այլևս հրապարակային գնդակահարում են. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Նիկոլին հայհոյելու համար այլևս հրապարակային գնդակահարում են
ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարազատները Ապարանի մատույցներում գնդակահարել են 7 երիտասարդի, ովքեր չեն կիսել քպ-ականների սրբազան սարսուռն առ Նիկոլ։
Գնդակահարված երիտասարդներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ «Աստղիկ» կլինիկա տեղափոխելու ճանապարհին։
Երիտասարդներից 5-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորում, մեկին այս պահին վիրահատում են։
Հա, էս էն իշխանությունն էր, ով դեռ բարուրից պայքարում էր կրիմինալի, պաշտոնյաների ու նրանց ազգականների բեսպրեդելի եւ գողական ենթամշակույթի դեմ։
Նիկոլի դասարանցի ոստիկանությունը, բնականաբար, արդեն հայտարարել է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում և «սուգուբը» կենցաղային է»։
Հարակից հրապարակումներ`
- ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք. Արթուր Վանեցյան
- Ոստիկանությունը՝ Նիգավանում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով կա զոհ և 6 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին