Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ մի շարք համաձայնագրերից
Գերագույն ռադայի պատգամավորները հավանություն են տվել ԱՊՀ մի շարք համաձայնագրերից Ուկրաինայի դուրս գալուն։ Այս մասին հայտնել է խորհրդարանում ուկրաինական կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ընդհանուր առմամբ, պատգամավորները կողմ են քվեարկել «Բջջային կապի համակարգերի զարգացման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին» ԱՊՀ համաձայնագրից դուրս գալու մասին օրենքի նախագծին, «ԱՊՀ-ի մասնակից պետություններում կենսամիջոցների ու կենդանիների պաշտպանության այլ միջոցների միջպետական պահուստ ստեղծելու», ԱՊՀ անդամ երկրներում փոքր բիզնեսի աջակցության և զարգացման մասին համաձայնագրից դուրս գալու մասին օրենքի նախագծերին։
Բացի այդ, խորհրդարանականները հավանություն են տվել «Միջկառավարական սուրհանդակային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունից դուրս գալու մասին նախագծին։
Ուկրաինայի կողմից այդ համաձայնագրերից դուրս գալը Մելնիչուկը հիմնավորել է նրանով, որ բջջային կապի մասին պայմանագիրը գործնականում չի իրականացվել, վերջին 10 տարիների ընթացքում Ուկրաինան չի օգտագործել բիոպրեպարատներ և կենդանիների պաշտպանության այլ միջոցներ պահուստից, որը գտնվում է Ռուսաստանում։ Իսկ փոքր բիզնեսին աջակցելու պայմանագիրն, ըստ նրա, «հնացել է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան