Իրավունք 12:16 20/06/2022 Հայաստան

Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ. ԲԴԽ-ն նիստը նշանակելիս ցուցաբերել է շտապողականություն, իսկ նիստում թույլ տվել խախտումներ

ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հիմնարար խնդիրներ են արձանագրել հունիսի 16-ին տեղի ունեցած ԲԴԽ նիստում։

Նիստն անցել է առանց Վարդազարյանի ու Օրբելյանի ներկայության, չնայած վերջինը միջնորդություն էր ներկայացրել այն հետաձգելու մասին, քանի որ Կապանում երեք դատական նիստ ուներ, որոնք ավելի շուտ էին նշանակվել, քան ԲԴԽ նիստը։

«Առաջինը պարոն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումն է։ Ինչո՞ւ եմ ասում պոտենցիալ, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս ունի հնարավորություն այս խախտումը վերացնելու , եթե գտնի քննությունը նորից իրականացնելու անհրաժեշտություն կա։ ՄԻԵԴ ստանդարտը հետևյալն է, եթե կա խախտում, որը հնարավոր է վերացնել ու վերացվում է, ապա այն չի առաջացնում հետևանքներ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբանն ասաց, դատական պրակտիկայում չի հանդիպել դեպք, երբ կողմերից  մեկը ներկա չլինի նիստին ու գոնե առաջին անգամ այն չհետաձգեն։

«Կարող եք հարցնել ցանկացած փաստաբանի, բազմաթիվ են դեպքերը, երբ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում բողոքարկվում են քննիչի կամ դատախազի գործողությունները, մեծ մասամբ դատախազն այդ նիստին չի գալիս, բայց նիստը միշտ հետաձգվում է, չնայած միշտ պնդում ենք, որ Դատախազությունում կան բազմաթիվ դատախազներ, մեր հարկերի հաշվին են վարձատրվում, թող բարի լինեն ուրիշ դատախազ ուղարկեն։ Տվյալ դեպքում պարոն Վարդազարյանի ներկայացուցիչ եղել եմ միայն ես, չեն եղել 8-10 հոգի, պարոն Վարդազարյանն էլ եղել է վատառողջ, չի կարողացել  ներկա գտնվել առողջական խնդիրների պատճառով»,-մանրամասնեց նա՝ ավելացնելով, որ որևէ մեկը կապ չի հաստատել Վարդազարյանի հետ՝ ճշտելու բացակայության պատճառը և արդյոք այն հարգելի՞ է, թե՞ ոչ։
Օրբելյանն ընդգծեց՝ նիստն արհեստականորեն ձգձգելու մտադրություն, ցանկություն չի ունեցել, միջնորդությանբ  էլ խնդրել է այն հետաձգել մի քանի օրով, ոչ թե ամսով։ Նիստն առանց Օրբելյանի ու Վարդազարյանի անցկացնելու հետևանքով Օրբելյանի միջնորդությունը ոչ ամբողջությամբ է ներկայացվել։

«Ես ներկայացրել էի երկու միջնորդություն, մեկով առաջարկում էի վարույթը կարճել, քանի որ այն հարուցվել է ոչ իրավասու մարմնի կողմից։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում քննարկման արդյունքում որոշեց, որ կարճելու հիմքեր չկան։ Մինչդեռ մենք միջնորդության մեջ նշել էինք, որ սույն միջնորդությունը չի պարունակում ամբողջական պատասխանը և ԲԴԽ նիստում կներկայացվեն հավելյալ հիմքեր, սակայն դրանք վերջնական ձևակերպելու ու  ներկայացնելու համար գործի վարույթը չկարճելու դեպքում խնդրում ենք պատասխան ներկայացնել օրենքով նախատեսված երկշաբաթյան ժամկետում»,-ասաց Օրբելյանը՝ ավելացնելով, որ դրան ընդհանրապես արձագանք չի եղել։

Բացի այդ, նա հիշեցրեց, որ նիստից տասն օր առաջ ԲԴԽ անդամին են տրամադրվում նյութերը։

«Դատական նիստը նշանակվել է մինչև հունիսի 14-ը, երբ մեզ պետք է տրամադրվեր պատասխանը։ Տեսնում եմ ակնհայտ շտապողականություն, որի պատճառը ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ։ Պարոն Վարդազարյանի լիազորությունները կասեցված են, այսինքն որևէ որոշում ընդունելու  խնդիր չկա, որևէ շտապողականության խնդիր չկա։ Դատական նիստից հետո ինձ մոտ ենթադրություն ծագեց։ Հունիսի 21-ին՝ վաղը ՍԴ օրակարգում ներառված է հարց ՄԻՊ-ի դիմումի հիման վրա մի շարք օրենսդրական դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ։ Դրանք այն փոփոխություններն են, որով կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումն ընդունելու նվազագույն շեմը 7 ձայնից իջացրեցին, հասցրեցին 5 ձայնի»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, եթե ԲԴԽ-ն խորհրդակացական սենյակում որոշում կայացնի Վարդազարյանի մասով, իսկ ՍԴ-ն հակասահմանդրական ճանաչի օրենքի այդ դրույթը, առաջանալու է կազուս։

«Տեսնում ենք ակնհայտ շտապողականություն, որի հիմքերից մեկը սա է։  Խոսքը վերաբերում է ՀՀ Սահմանադրության ու Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների սահմանփակման չարաշահման արգելքի սկզբունքին»,-ասաց նա։

Փաստաբանը շեշտեց, որ նիստի մասնակից առնվազն երեք դատավոր պարոն Վարդազարյանին հարցեր տալու խնդիր են տեսել։

«Երեք դատավոր խնդիր են տեսել Վարդազարյանին հարցնելու, այդ ի՞նքն  է ասել, ինչքը չի՞ ասել, համապատասխանում է այն իրականությանը, արդյոք այն կոնտեքսից դո՞ւրս է, թե՞ ոչ։ Կարևոր է հասկանալ, կողմի մոտեցումը»,-ասաց նա։

Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

Անդրադառնալով անելիքներին՝  Օրբելյանն ասաց, երկու դիմում է ստորագրել՝ ներկայացնելու դատական դեպարտամենտ, թե երբ են գործի նյութերը տրամադրվել դատարանի անդամներին, խնդրել է տրամադրել արձանագրությունը, որը վերաբերում է հավելյալ ժամանակ տրամադրելու վերաբերյալ իր միջնորդությանը։

Վարդազարյանի ներկայացուցչի խոսքով, ինքն անուղղելի լավատես է, կարծում է, որ խնդիրը կլուծվի հայաստանյան դատական համակարգի շրջանակում, հակառակ դեպքում պատրաստ են իրենց իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում։

«Մեր խնդիրն է Հայաստանի Սահմանադրության, գործող օրենքների շրջանակում իրականացնել արդարադատություն։ Ակնկալում եմ, որ ամեն դեպքում կլինի նիստի վերսկսում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դա թույլ կտա պարզել պարոն Վարդազարյանի բացակայության պատճառները՝ արդյո՞ք այն հարգելի է, թե՞ ոչ, քննարկել միջնորդություն ու ապահովել լսված լինելու իրավունքը։

Օրբելյանն ասաց՝ իրենք ակնկալում են գործի կարճում, այլ որոշման դեպքում կբողոքարկեն որոշումը կամ դրա համար հիմք հանդիսացած իրավական ակտերը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}