Էքսկուրսիաների ժամանակ ինչ մթերքներից պետք է խուսափել. ՍԱՏՄ հորդորը
Ամառային սեզոնն ազդարարում է նաև տարբեր էքսկուրսիաների մեկնարկը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները, ստացվող ահազանգերը, ինչպես նաև թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով՝ հորդորում է սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի քանի պարզ կանոններ։
Տեսչական մարմնից նշում են, թթե որոշել եք սննդամթերքը վերցնել ձեզ հետ, ապա ընտրեք իրացման ցանցից գնված թարմ, պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք, պահեք փակ տարաներում, առանձնացրեք հում սննդամթերքը եփվածից: Կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն), անպայման պահեք ջերմաստիճանային ճիշտ պայմաններում` սառնարան-պայուսակներում (-2 - +4), իսկ կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք: Խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:
Մթերքները մի գնեք փողոցից, այդ դեպքում դրանք ի սկզբանե անվտանգության խնդիրներ կունենան:
Մրգերը, բանջարեղենը, հատապտուղներն օգտագործելուց առաջ լվացեք խմելու հոսող ջրով, և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից՝ ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց, խուսափելու նպատակով, օճառով լվացեք ձեռքերը, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել այս կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետ. Սննդի անվտանգության ոլորտում հանրային առողջապահական շահը ստորադասվում է բիզնես շահին
- Սպառողների պահանջատիրությունն ու աչալրջությունը օգնում է ՍԱՏՄ-ին, զգոն դարձնում տնտեսվարողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան