Ստեփան Դանիելյան. Հայկական Մորտիդոյի՝ ինքնաոչնչացման հաղթաքայլը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Փսիխոանալիզի մեջ կա երկու հիմնական դրդիչ ուժ՝ Լիբիդոն և Մորտիդոն: Լիբիդոն ստեղծարար հակումն է, որը շրջանառության մեջ է մտցրել Ֆրոյդն, իսկ Մորտիդոն՝ մահվան ու ինքնոչնչացման հակումը, նրա աշակերտ Պաուլ Ֆեդերնը:
Նույնը կարելի է ասել ոչ միայն անհատների, այլև ազգերի մասին: Ազգերը, որպես կոլեկտիվ անհատ, նույնպես կարող են այդ երկու հակումներին տրվել՝ Լիբիդոյին, կամ Մորտիդոյին:
Ստեղծարար ու Ինքնաոչնչացնող հակումները միաժամանկ առկա են լինում անձի, կամ Ազգի գործունեության դրդապատճառներում: Լիբիդոյի հաղթանակի պայմաններում ազգերը զարգանում են, նոր գաղափարներ են որդեգրում, նոր ձևեր են ընդունում, իսկ Մորտիդոյի՝ ինքնաոչնչացման գերակայության դեպքում բնազդորեն գնում են ինքնակործանման:
Մորտիդոն մեզ մոտ միշտ առկա էր, սակայն 90-ականներին ակնհայտ էր Լիբիդոյի առավելությունը, սակայն կոլեկտիվ գիտակցության խորքերում ուժ էր հավաքում Մորտիդոն, որի հաղթանակը տեսանք 2018-ին, Մահաբերի գլխավորությամբ:
Հիմա մենք Մորտիդոյի հաղթարշավի ականատեսն ենք ու ամեն օր ավելի են քայքայվում հանրային ինստիտուները, բարոյական ավանդույթներն, ամեն օր թափվող նորանոր արյան պայմաններում ու դա ռացիոնալ մտքի դաշտում հասկանալն արդեն չի ստացվի»։
Լուսանկարը՝ Դանիելյանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում
- Ապարանում սպանվածներից մեկը քաղաքապետի քրոջ որդին է
- Մելիքյան. Ոստիկանության այս խայտառակ հաղորդագրությունը բավարար է քննության ընթացքը կասկածի տակ դնելու համար
- ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի