Բոլորդ գնալու եք Դավիթ Տոնոյանի, Անդրանիկ Փիլոյանի և ԳՇ պետերի հետևից․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին
«Մենք գտնվում ենք մի շենքի դիմաց, որը տիրապետում է ՀՀ-ի առկա ամենաճշգրիտ տեղեկատվությանը ՝ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում սահմանային ու երկրի ներսում։ Սա այն կառույցն է, որը գիտի ինչ է տեղի ունեցել 2018թ․-ի հայտնի իրադարձությունների ժամանակ, գիտի թե ովքեր և ինչ որակի մարդիկ են եկել իշխանության, տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, և իհարկե, տեղակ է,թե ինչ է տեղի ունենում հետպատերազմյան ժամանակահատվածում»,- ԱԱԾ շենքի մոտ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ ԱԱԾ սահմանապահ զորհքերը նույնպես մասնակցել են պատերազմական գործողություններին և ունեցել են զոհեր ու վիրավորներ։
«Այն կառույցը, որը տիրապետում է, թե ինչ վիճակի է հասել Հայաստանը և տեղյակ է, թե ինչպիսի ներքին ու արտաքին անվտանգային խոցելի իրավիճակում են Հայաստանն ու Արցախը, այսպիսի կրավորական կեցվածք չպետք է ընդուներ։ ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցները՝ շարքայինից ղեկավարություն, պետք է մշտապես լավ հիշեն,թե ինչ է տեղի ունեցել իրենց գործընկեր կառույցների հետ»։
Այս համատեքստում Աբրահամյանը հիշեցրեց, 2018թ․-ից հետո այս իշխանության հետ աշխատելու պատրաստակամություն հայտնած գլխավոր ԳՇ պետերի,Պաշտպանության նախարարի և ԱԻ նախարարի հետ կատարվածը։
«Այս կառույցի աշխատակիցները պետք է քաջ գիտակցեն՝ այս իշխանությանը մատուցած որևէ ծառայություն, որևէ հավատարմություն ունենալու մեկ ելք ՝ բոլորդ գնալու եք Դավիթ Տոնոյանի, Անդրանիկ Փիլոյանի և ԳՇ պետերի հետևից, որոնք մտածել են ՝ այս իշխանության հետ համագործակցելով կպահեն իրենց աթոռը։ Նրանց մի մասը հայտնվել է անդունդի եզրին, մի մասը՝ կալանավորման մեջ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ իշխանական քարոզչամեքենան մինչև վերջ կոտրել են նրանց արժանապատվությունը»,-ասաց Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այս իրավիճակից դուրս գալ հնարավոր է, եթե լինի՝ առանց Նիկոլ Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Ապարանի դեպքը հնարավոր էր կանխել, եթե․․․ Գեղամ Մանուկյան
- Եկել ենք իրենց բնութագրող սիմվոլները թողնենք այստեղ․ Երթի մասնակիցները՝ ՔՊ գրասենյակի մոտ
- Ջհանգիրյանը եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը․ Աղվան Վարդանյան
- Պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան