Միջազգային կինոփառատոնում «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Ավլելով Երևանը»
Կինո և հեռուստաֆիլմերի Ռամսգեյթի միջազգային կինոփառատոնում (Մեծ Բրիտանիա) (Ramsgate International Film & TV Festival) «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» ֆիլմը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ռեժիսոր և սցենարիստ` Նաիրի Հախվերդի, օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան, պրոդյուսերներ` Լիանա Սմբատյան, Էդիթ Ֆարին, արտադրող ընկերություններ՝ «Margins Media», «Faites au Voeu», հեռարձակող ընկերություն՝ «Լիոն Կապիտալ ԹԻՎԻ»:
Ֆիլմը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից որպես խաղարկային վավերագրական ֆիլմ։