Հայկական գուլպաների արտադրությունը նվազել է
Հայաստանում 2022 թվականի չորս ամիսներին գուլպեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.9%-ով և կազմել 5 336.8 հազար զույգ։
2021թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 6 747.1 հազար զույգ զուգագուլպաներ, ռեյտուզներ, գուլպաներ, կիսագուլպաներ, տրիկոտաժե կամ գործած գուլպեղեն։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, բամբակյա գործվածքների արտադրությունը ևս զգալի նվազել է։ Մասնավորապես, այս տարվա չորս ամիսներին արտադրվել է 5.2 տոննա բամբակյա գործվածք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 55.6%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական շոկոլադի և պաղպաղակի արտադրությունը զգալի նվազել է
- Հունվար-ապրիլին ծխախոտի արտադրությունն ավելացել է
- Տավարի, խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին