Դուք ո՞վ եք վաաբշե, որ գեղասահքի դպրոց քննարկեք.Անի Խաչատրյանը վիճեց Արման Անտոնյանի հետ
«Չգիտես ինչու այս ավագանու անդամի մոտ միայն փակենք, լուծարենք, միացնենք, քրքրենք է: Կարծես նախորդ նսիտում, որ ասացի՝ եկեք բոլորը փակենք մնա միայն Երևանի քաղաքապետարանը, լուրջ եք ընդունել»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց ԼՈՒՅՍ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով օրակարգի հերթական հարցը զեկուցող«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին:
Խաչատրյանը հայտնեց, որ այդ նախագիծը չի կարող քննարկվել և քվեարկվել, քանի որ այն չպետք է քննարկվեր միայն մշակութային հարցերի հանձնաժողովում, այն իրավական հարցերի հանձնաժողովի նախագիծ է:
Երևանի ավգանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը հայտնեց, որ հիմք ընդունելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, անկախ փորձագետների ուսումնասիրությունները և Երևանի քաղաքապետարանի շրջայցերի եզրակացությունները, համայնքապատկան մարզական կառույցների արդյունավետ կառավարման և վերահսկողության, համայնքային միջոցների արդյունավետ օգտագործման ոլորտում շարունակական բարեփոխումների առաջարկվող գործընթացի շրջանակներում նախատեսվում է Երևանի թենիսի և բադմինտոնի մարզապատանեկական մարզադպրոց և Երևանի կենտրոնի մարզապատանեկական համալիր մարզադպրոց ՀՈԱԿ-ը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Երանի կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց ՀՈԱԿ և հաստատել նրա կանոնադրությունը:
Նախագծով նաև առաջարկվում է Երևանի մի քանի վարչական շրջանների մանկապատանեկական համալիր մարզադպրոցները և Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցների կանոնադրություններն ընդունել նոր փոփոխություններով:
«Այստեղ խոսում եք գեղասահքի դպրոցի մասին, դուք ո՞վ եք վաաբշե, որ գեղասահքի դպրոց քննարկեք, խոսել եք, կարծիք հարցրել եք գեղասահքի դպրոցի հետ՝ ցանկացած բան անելուց առաջ: Ինչ է արել Երևանը գեղասահքի դրպորցի համար առհասարակ: Հարցրե՞լ եք այդ դպրոցը կառուցած բարերարի կարծիքը: Դուք այնտեղ բան եք անում՝ թքած ունենալով բոլորի վրա»,-արձագանքեց Անի Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ մի անգամ այդ նախագիծը զեկուցվել է, քաղաքապետը հետ է ուղարկվել, բայց կրկին բերվել է, բայց՝ ավելի այլանդակված տեսքով:
«Ու եթե դուք գնում եք նախորդ իշխանություների գծով, թե՝ բերել ենք պտի անցկացնենք սկզբունքով, ուրեմն այսօր սա կանցկացնեք»,-հայտարարեց Խաչատրյանը:
Արման Անտոնյանը մի քանի անգամ չպատասխանեց Թեհմինա Վարդանյանի և Անի Խաչատրյանի հարցերին, թե արդյոք նախագիծը քննարկվել է ոլորտի մասնագետների հետ, ինչը վրդովեցրեց Անի Խաչատրյանին:
Անտոնյանը հայտարարեց, թե ՀՀ դատախազությունը պետք է ուսումնասիրի Անի Խաչատրյանի վարքագիծը՝ ակնարկելով իր դեմ նախորդ տարի կատարված մահափորձը:
Անի Խաչատրյանը հայտարարեց, որ եթե ինքը որևէ կերպ առնչություն ունենար նրա վրա հարձակմանը, ապա հաստատ չէր վրիպի և Անտոնյանն այսօր այդ դահլիճում չէր լինի::
Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսի 1-ին՝ գիշերը մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել էին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին, նրան էլ դանակահարել։
Անի Խաչատրյանի և Անտոնյանի միջև վեճ սկսվեց, ինչը քաղաքապետ Հրացյա Սարգսյանին ստիպեց ընդմիջում հայտարարել:
Ընդմիջումից հետո ավագանու անդամները 22 կողմ, 11 դեմ ձայներով չընդունեցին նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու որոշմամբ Մալխաս Ամոյանին բնակարան նվիրվեց
- Ամոթ մեզ՝ քաղաքային իշխանություններիս. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
- Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվեց մանդատից, ցուցակի հաջորդ անդամն էլ չցանկացավ վերցնել մանդատը