Ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Շարունակում եմ հետևել Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության մեկնաբանությունները։Սակայն, այս անգամ անուններ չեմ տա։ Պատճառը՝ ուղղակի չեմ ցանկանում նրանցից ոմանց անունները հնչեցնել իմ էջում։
Դրանք բոլորը «հերոսաբար» հայհոյում, քննադատում են և Գագիկ Ջհանգիրյանին և Ռուբեն Վարդազարյանին և այլ դատավորների։Նրանք մեծ-մեծ խոսում են, այսպես կոչված վեթինգի անհրաժեշտության մասին, այն չանելու համար, քննադատելով նույնիսկ իրենց պաշտելի բռնապետիկին։ Նրանցից ոմանք, նույնիսկ դիմումներ են ներկայացնում քննչական մարմիններ։ ․․․Ծափահարություններ․․․
Բայց․․․ նրանք բոլորը «չեն նկատում», թե ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ, ով է հրահանգել «սի․․մ» գործ հարուցել, ում հրահանգով Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ անդամ։ Ինչպե՞ս կարող են նրանք լինել սկզբունքային և , ինչպես ասում են, «ձուկը գլխից բռնել»։ Ինչպես կարելի է պահանջել իրենց պաշտելի բռնապետիկի հրաժարականը։
Նրանք ձևեր են թափում՝ թաքնվելով վեթինգ, Գագիկ Ջհանգիրյան, Ռուբեն Վարդազարյան, դատավորներ, շղարշի ետևում, փաստորեն արդարացնելով բռնապետիկին, իբր նա այս ամենից անտեղյակ է, միամիտ և մոլորյալ, որ վստահելել է Գագիկ Ջհանգիրյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ․ Արամ Վարդևանյան
- Ջհանգիրյանը եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը․ Աղվան Վարդանյան
- Պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանի մասին
- Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան»
- ԲԴԽ. Ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության
- Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց իր, Ջհանգիրյանի, Միքայելյանի խոսակցության ձայնագրությունը
- «Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն արդեն գիտի, թե ով է դառնալու Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ
- Մակինյան. Մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք Ջհանգիրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի