Նոր Սահմանադրությունը չի՞ կարող Էրդողանին արգելել 2023 թ.-ին առաջադրվել երրորդ անգամ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չի քննարկել և չի դիտարկում նախագահի այլ թեկնածուների, բացի հանրապետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Կուսակցությունը ելնում է նաև նրանից, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի, դրանք կանցկացվեն ժամանակին՝ 2023 թվականի հունիսին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի գրել է է Hürriyet թերթը։
«Կուսակցությունը չունի որևէ պլան B կամ C, եթե Էրդողանն իրեն չառաջադրի: Ժողովրդական դաշինքն ունի մեկ թեկնածու, և դա նախագահ Էրդողանն է»,-գրում է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, որը հայտնի է կառավարության շրջանակներին մոտ լինելով:
Ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանը կարող է հրաժարվել նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվել, քանի որ 2017 թվականի հանրաքվեով սահմանադրական փոփոխություններից հետո նա չի կարող առաջադրվել երրորդ նախագահական ժամկետի համար։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չի բացառել, որ Էրդողանը կարող է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարել։ Այս դեպքում, համաձայն հիմնական օրենքի 116-րդ հոդվածի, նա հնարավորություն կունենա նորից առաջադրել իր թեկնածությունը ընտրություններում։
Էրդողանի կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ երրորդ նախագահական ժամկետում նրա առաջադրման համար իրավական խոչընդոտներ չկան։ ԱԶԿ-ն նշում է, որ երկրում նախագահական կառավարման ձևի ներդրման վերաբերյալ սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո Էրդողանն ընտրություններին մասնակցել է միայն մեկ անգամ, հետևաբար 2023 թվականին նա կարող է կրկին մասնակցել ընտրություններին։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի թիմակիցներից ովքե՞ր կարող են լինել Թուրքիայի նախագահի թեկնածուներ
- Էրդողանը հիմա էլ սպառնացել է Հունաստանին
- Էրդողան. Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար
- Էրդողանը հայտարարել է Սիրիայում հատուկ գործողություն սկսելու մասին
- Դավութօղլուն կոչ է արել Էրդողանին «ավելի խղճով լինել»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին