«Ժողովուրդ». Արմեն Չարչյանի պահվածքն ու առաջ քաշած կանոնները խիստ անընդունելի են «Իզմիրլյան» բ/կ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի շուրջ (որը կրկին զբաղվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի փաստացի ղեկավարմամբ) դժգոհություններ կան: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած աշխատակիցները նշում են, որ Չարչյանի պահվածքն ու առաջ քաշած կանոնները խիստ անընդունելի են: Մասնավորապես՝ նույն մարդկանց խոսքով՝ նա ասել է, թե յուրաքանչյուր հիվանդից որքան է վճարելու հիվանդանոցին, որքանը պիտի իրեն պահի:
Բացի այդ, դժգոհություններ է առաջացրել նաև փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, որը Չարչյանի մտերիմներից է: Այս անգամ դգոհությունները կապված են նաև նրա վարքի հետ, և նշվում է, որ վերջիններս կարծես թե վերևից են նայում մյուս աշխատակիցներին, ժողովների ժամանակ կոպիտ խոսում, «մատ թափ տալու» ոճով շփվում բոլորի հետ: Այսինքն՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անառողջ մթնոլորտ է:
Աշխատակիցների բողոքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արմեն Չարչյանից։ Նա նախ խնդրեց մի փոքր ուշ զանգահարել, ապա ամբողջ օրը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին և նամակներին: Պատրաստ ենք հրապարակել նաև նրա տեսակետը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան