«Հրապարակ». Մեկ օրում ազատել են նախկին պետին, նույն օրն էլ նշանակել պատգամավորի եղբորը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, որը ՔՊ-ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է։
Պատմեցին, որ պատգամավորն անձամբ է մտել նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ և համոզել, որ եղբորն այդ պաշտոնում նշանակելը բխում է ՔՊ կուսակցության շահերից, քանի որ Սիսիանում ՔՊ-ի դիրքերը թույլ են, և աշնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ հարկավոր է ամրապնդել դիրքերը, ինչով էլ կզբաղվի իր եղբայրը։ Մեկ օրում ազատել են նախկին պետին, նույն օրն էլ նշանակել պատգամավորի եղբորը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում