Նատալյա Ռոտենբերգ. Տեղեկացվում եմ Երևանի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով մտադիր է առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու, գրում է.
«Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի ետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաժեշոտություն ունեցող հանգամանքները:
Ես գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը և ի՞նչ է պետք անել այն ավելի լավը դարձնելու համար։ Ես սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ, իսկ այսօր շարունակում եմ տեղեկացվել քաղաքի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Նատալյա Ռոտենբերգը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու
- Դատարանը բռնագրավել է Նատալյա Ռոտենբերգի՝ 8,73 մլն ֆունտ արժողությամբ լոնդոնյան բնակարանը
- Նատալյա Ռոտենբերգ. Ես ոչինչ չեմ կորցրել, կորցրեցին նրանք
- Ռոտենբերգը որոշել է ներկայացնել իրական շարժառիթը
- Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցնում է Նատալյա Ռոտենբերգի հետ համագործակցությունը
- Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է Հայաստան հրավիրել օլիմպիական չեմպիոնների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին