ՔՊ-ական պատգամավորները գործուղվել են Ստամբուլ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ գործուղվել են Թուրքիա։
«Միջխորհրդարանական միության՝ միգրացիայի հարցերին նվիրված համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 19-22-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ Հակոբյանին, Ծովինար Վարդանյանին և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանին»,- նշված է ԱԺ փոխնախագահ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Ռ. Ռուբինյանի կարգադրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան