Թուրքիայի պատճառով Ֆինլանդիան դժվար թե կարողանա մինչև սեպտեմբեր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Ֆինլանդիայի նախագահ
Ֆինլանդիան դժվար թե կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին մինչև սեպտեմբեր՝ Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ ունեցած տարաձայնությունների պատճառով, ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:
«Մենք առանձնապես առաջընթաց չենք գրանցել (Անկարայի հետ բանակցություններում-Խմբ.), բայց արդեն գոհ ենք, որ քննարկումը սկսվել է, ստույգ ժամկետներ չէի ցանկանա նշել, բայց դժվար թե կարողանանք մինչև սեպտեմբեր միանալ Դաշինքին»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ֆինլանդիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Հելսինկին և Ստոկհոլմը ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին սկսել են խոսել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին և մայիսի 18-ին հայտ են ներկայացրել։ Սակայն Անկարան արգելափակել է դրա քննարկման գործընթացը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վետո է դրել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նկատմամբ երկու երկրների դիրքորոշման պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիան բացառել է առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին
- Թուրքիան 10 պայման է առաջադրում Շվեդիային և Ֆինլանդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
- Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում դիրքորոշումը չի փոխի. Էրդողան
- Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
- Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա
- Շվեդիայի ԱԳ նախարարը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան