Տեխասի հանրապետականները ցանկանում են բարձրացնել ԱՄՆ-ից անջատվելու հարցը
Տեխասի հանրապետական կուսակցության կողմնակիցները կոչ են արել հաջորդ տարի հանրաքվե անցկացնել՝ 2023 թվականին նահանգը ԱՄՆ-ից դուրս բերելու վերաբերյալ:
«Մենք կոչ ենք անում Տեխասի օրենսդիր մարմնին ընդունել օրենսդրություն իր հաջորդ նիստում, որով կպահանջվի հանրաքվե անցկացնել 2023 թվականին, որպեսզի Տեխասի ժողովուրդը որոշի, թե արդյոք նահանգը պետք է վերականգնի իր անկախ պետության կարգավիճակը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է նախորդ շաբաթ Տեխասում ընդունված Հանրապետականների համագումարի զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ դաշնային կառավարությունը խախտում է Տեխասի «տեղական ինքնորոշման» իրավունքները, որով ապահովվում է «ԱՄՆ-ից անջատվելու» իրավունքը։
Բացի այդ, համագումարին մասնակցած մոտ 5 հազար հանրապետական մերժել են երկրում անցկացված վերջին նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց հետևանքով Սպիտակ տան տերը դարձել է դեմոկրատ Ջո Բայդենը։ «Մենք ժխտում ենք 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և պնդում ենք, որ գործող նախագահը օրինական կերպով չի ընտրվել Միացյալ Նահանգների ժողովրդի կողմից»,-ասված է փաստաթղթի տեքստում։
Հարակից հրապարակումներ`
- WP. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստվում են Ուկրաինայում երկարաձգվող հակամարտության
- Տեխասը արգելել է աբորտը, եթե պտուղը արդեն սրտի բաբախ ունի
- Թրամփը Տեխասի հրաձգությունից հետո զենքի վաճառքի խստացման անհրաժեշտություն չի տեսնում