Իմ սուրը պատյան չի տեսնի, մեր պայքարը վախճան չունի. ազատամարտիկ
«Լինես այնպիսին, որ քեզանից ծնվածը հետո կանգնի քո պայքարի կողքին»: Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթում այսպիսի կոչով դիմեց երիտասարդներին ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:
«Իմ սուրը պատյան չի տեսնի, մեր պայքարը վախճան չունի, քանի չենք կարողացել հասնել մեր պայքարի քաղաքական ու պետական գագաթնակետին»,- ասաց ազատամարտիկը:
Նրա խոսքերով՝ դեկտեմբերի 6-ին պարտադրել են հայ ժողովրդին 1000 տարի հետ գնալ:
«Մեր տղերքը նման Հայաստանի համար չէ, որ ընկան, արեք այնպես, որ ձեր զավակը միանա ձեր պայքարին»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն Ազատության հրապարակից հեռացրեցին անվադողը
- «Նոր Հայաստան»-ը շարունակելու է մարզերում իր քաղաքացիական ժողովները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան