Եկել ենք իրենց բնութագրող սիմվոլները թողնենք այստեղ․ Երթի մասնակիցները՝ ՔՊ գրասենյակի մոտ
Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները երթ իրականացրեցին։Հասնելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակի մոտ։
Մենք առաջին հերթին ուզում ենք ասել, որ մեզ հնարավոր չէ վախեցնել և լռեցնել, կասեցնել։
Գրասենյակի մոտ քաղաքացիները սկսեցին վանկարկել ՝ «Առանց ՔՊ Հայաստան», «Առանց ՔՊ Հայաստան»,
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի արյունոտ ձեռքերով վերածվել է «քաղաքացիական պատերազմի» կուսակցության։ Դուք քաղաքական ռեպրեսիաներից բացի, անցել եք քաղաքական սպանությունների։ Ուզում եմ զգուշացնել, որ Փաշինյանի թեթև ձեռքով հայտնվելու եք պատմության աղբանոցում։ Հիշվելու եք որպես մարդիկ, որոնք խթանել են հայասպանությանը, որոնք հայերին բաժան-բաժան են արեկ։ Մենք միասնական ենք և խաղաղություն ենք հաստատելու մեր երկրում»,- ՔՊ գրասենյակի մոտ հայտարարեց երթի մասնակիցներից մեկը։
«Երեկվա սպանության դեպքը ցցուն օրինակ է, որ իրենք չեն կանգնելու, քանի դեռ իրենց ձեռքը չենք բռնել։ Իրենք դադար չեն տալու , որովհետև արյունն է, որ իրենց բնութագրիչ կարևոր սիմվոլն է։ Իրենք մահաբեր են և հայատյաց։ Եկել են ոչ թե սիրո և համերաշխության օրակարգով, այլ հայատյացության ու բաժանելու։ Արյամբ են եկել ու արյամբ են պահում աթոռները։ Եկել ենք իրենց բնութագրող սիմվոլները թողնենք այստեղ»,- ՔՊ գրասենյակի մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Երթի մասնակիցները կարմիր ներկ,խաղալիք զենք և թերթիկներ գցեցին գրասենյակի դիմաց և սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, մարդասպան», «դավաճան հեռացի՛ր»։
Հարակից հրապարակումներ`
- Նա արյամբ եկել է իշխանության և արյամբ էլ պահում է իր իշխանությունը․ Արեգնազ Մանուկյան
- Պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան