Այվազովսկու, Ռերիխի և այլ հայտնի նկարիչների կտավներն ու գծանկարներն աճուրդում վաճառքի կհանվեն
Հունիսի 28-ին Մոսկվայի կենտրոնում՝ Պրեչիստենկայում, «Եգորովների աճուրդի տանը» կկայանա վերջին տարիների նկարների և գծանկարների ամենաներկայացուցչական աճուրդը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, կներկայացվեն հայտնի նկարիչների կտավներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Վասիլի Պոլենովը, Նիկոլայ Ռերիխը և շատ այլ վարպետներ։
Աշխատանքների բնօրինակ լինելը երաշխավորված է աճուրդի տան կողմից և հաստատված անկախ փորձագիտական եզրակացություններով։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»:
Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ:
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ
- Ռուսական թանգարանի իսպանական մասնաճյուղում բացվել է Այվազովսկուն և Տոլստոյին նվիրված ցուցահանդես
- Այվազովսկու բնապատկերը դարձել է լոնդոնյան Sotheby's աճուրդի գլխավոր լոտը
- Այվազովսկու ժառանգները պատմում են նախապապի մասին
- Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով
- Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան