«Հպարտները» բանսարկություններ, մատնություններ են գրում այն անձանց դեմ, ում նախանձում են, ում հանդեպ չարացած են
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ծանր վիրավորանք» քրեական հոդվածի ապաքրեականացման նախաձեռնությունը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ։ Շատերի կարծիքով, այդ թվում նաև իմ՝ միամիտիս, պատճառը միջազգային կազմակերպությունների քննադադությունն է եղել։
Իրականում, պարզվում է, որ պատճառը բոլորովին այլ է։ Ըստ տեղեկությունների այդ հոդվածով հարուցված քրեական գործերի քանակը հատում է 800-ի սահմանը։ Իսկ որքա՞ն են այդ հոդվածով գործեր հարուցելու դիմումները։ Պարզվում է 1000-ավոր բողոք-դիմումներ են ներկայացվել։
Մարդիկ, ավելի ճիշտ հպարտ քաղաքացիները բազմաթիվ բանսարկություններ, մատնություններ են գրում իրենց հարևանների, ընկերների, այն անձանց դեմ, ում նախանձում են, ում հանդեպ չարացած են։ Հոդվածի հեղինակ բռնապետիկը բարենպաստ միջավայր ստեղծեց և խրախուսեց մեր ժողովրդի հպարտ հատվածին, բացահայտել իր իրական դեմքը, ինչպես 1937 թվականին։
Ինչևէ, հոդվածի ապաքրեականացման պատճառը, ոչ թե բռնապետիկի բարի կամքի դրսևորումն է, կամ միջազգային կազմակերպությունների հորդորը, այլ պարզապես քննիչ-դատախազների ահավոր ծանրաբեռնվածությունը, ուրիշ ոչինչ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե կառավարության մեծահոգությունն է, այլ հարկադրված քայլ. Թաթոյան
- Ծանր վիրավորանքը կարժենա ինչ-որ 3.000.000 ՀՀ դրամ
- «Ծանր վիրավորանքի» հոդվածով հերթական գործն է հարուցվել
- Բուռն գործունեություն «ծանր վիրավորանքով»
- Գևորգ Դանիելյան. Ծանր վիրավորանքի վերաբերյալ նորմը ոչ միայն բովանդակությամբ է խիստ խնդրահարույց, այլև իրավակիրառ հարթությամբ
- Ձերբակալություն՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով
- «Ծանր վիրավորանքի» հոդվածի «տիեզերական կիրառության» տեսությունը վիճարկել եմ դատախազությունում․ Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Օրը սկսենք «ծանր վիրավորանքի» հոդվածին վերաբերող հերթական «հիանալի» նորությամբ
- Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես ՔՕ ուղղակի ծառայեցվեց կառավարող կուսակցության շահեր. Թաթոյան