ԲԴԽ-ն՝ Վարդազարյանի լիազորությունների դադարեցման մասին
ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից երեկ ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության հրապարակումից հետո լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց տեղեկությունները, գրեցին, որ Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին։
«Մամուլի կանխատեսումները չեմ մեկնաբանում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհուրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ ավելացնելով, որ Խորհուրդը տվյալ գործով հունիսի 16-ին հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակի հունիսի 23-ին։
Երեկ ասուլիսում Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտարարեցին, որ հունիսի 16-ին նիստ նշանակելիս ԲԴԽ-ն ցուցաբերել է շտապողականություն, նիստի ընթացքում գրանցվել են խախտումներ։ Օրբելյանը հույս հայտնեց, որ ԲԴԽ-ն կվերացնի խախտումները, հակառակ դեպքում արդարադատության կփորձեն հասնել միջազգային ատյաններում։
Ռուբեն Վարդազարյանն էլ հրապարակեց անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրություն, որտեղ Ջհանգիրյանը հայտարարում է, թե ինքը չի թողել, որ Վարդազարյանի դեմ քրեական գործեր հարուցվեն, փոխարենը Վարդազարյանը պետք է թողնի ԲԴԽ նախագահի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- Ջհանգիրյանը եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը․ Աղվան Վարդանյան
- Դատախազությունն արձագանքում է Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը
- Ռուբեն Վարդազարյանի պատժում են ոչ միայն Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար. Սոս Հակոբյան
- Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց իր, Ջհանգիրյանի, Միքայելյանի խոսակցության ձայնագրությունը
- Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ. ԲԴԽ-ն նիստը նշանակելիս ցուցաբերել է շտապողականություն, իսկ նիստում թույլ տվել խախտումներ
- ԲԴԽ-ն մերժեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը