Դատավորը Գյումրու «պապիկների գործով» մերժել է դատախազի բողոքը. փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, Գյումրու «պապիկների գործով» մերժել է դատախազի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված Վելիխան Խլղաթյանի նկատմանբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատական ակտը թողնելով անփոփոխ։ Այս մասին հայտնում է փաստաբան Գայանե Պապոյանը։
Հիշեցնեն՝ Գյումրիի դեպքով հարուցված քրգործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալներից հինգը կալանավորված են:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:
Վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են»,- հայտնել էին Քննչական կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է ՀՅԴ-ական Գառնիկ Մելքումյանին կալանավորելու միջնորդությունը
- Դատարանը չի փոփոխել Գյումրու ծեծկռտուքի գործով կալանավորված ՀՅԴ-ական 5 երիտասարդների խափանման միջոցը
- Փաստաբանը՝ Գյումրու ծեծկռտուքի գործի մասին
- Գյումրիում դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, միջադեպը չէր լինի. Գյումրու դեպքով տուժողների ցուցմունքից
- Դատավորը մերժել է Գյումրու դեպքով ՀՅԴ-ական Վելիխան Խլղաթյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը
- Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից. Լևոն Քոչարյանը՝ Գյումրու միջադեպի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան