Արևմուտքը մեծացրել է ճնշումը ԵԱՏՄ առանձին երկրների վրա. Միխայիլ Միշուստին
Հավաքական Արևմուտքի ճնշումը ԵԱՏՄ առանձին պետությունների վրա ուժեղանում է, սա անդրադառնում է միության բոլոր անդամների վրա, նման քայլերին հնարավոր է արդյունավետ արձագանքել միայն միասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։
«Հավաքական Արևմուտքի ճնշումը «հնգյակի» առանձին պետությունների վրա ուժեղանում է, դա անդրադառնում է միության բոլոր անդամների վրա։ Մեր տնտեսությունները սերտորեն կապված են, ուստի մենք կարող ենք արդյունավետորեն արձագանքել ոչ բարեկամական քայլերին միայն միասին»,- ասել է Միշուստինը։
Նա նշել է, որ այժմ գլխավոր խնդիրն է նվազագույնի հասցնել պատժամիջոցների ազդեցությունը քաղաքացիների վրա և ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը։
«Կարևոր է ապահովել եվրասիական ինտեգրման հետագա առաջանցիկ զարգացումը, նոր բարդ աշխարհաքաղաքական իրականության մեջ համատեղ հաղթահարել միջազգային տնտեսական համակարգի անկայունության հետևանքները»,- ընդգծել է Միշուստինը։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին միջամտելու փորձեր
- Շոյգու. Արևմուտքը փորձում է խաթարել ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան