Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվեց մանդատից, ցուցակի հաջորդ անդամն էլ չցանկացավ վերցնել մանդատը
Երևանի ավագանու այսօրվա նիստի մեկնարկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ի հունիսի 6-ին ընդունած արձանագրության համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և վաղաժամկետ դարարեցված ավագանու անդամի մանդատը տրվել է ցուցակի հաջորդ թեկնածու Ակսել Թևոսյանին, բայց վերջինս էլ դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Դրանից հետո Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ նիստի օրակարգից հանել է Մամիկոնյանց փողոցի 62 շենքի, 141 բնակարանն անհատույց օտարելու մասին հարցը և ևս մեկ նախագիծ, որով փոփոխվելու էր հողամասի նպատակային նշանակությունը:
Երևանի ավագանին առանց դեմ ձայների հաստատեց օրակարգը և անցավ նրանում ընդգրկված հարցերի քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել». նշանակումը կարվի Երևանի ավագանու ընտրություններից հինգ պակաս
- Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին
- Երևանի ավագանու նիստը չկայացավ