Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու պահանջով Շվեդիայում երթ է իրականացվել
Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև լարվածությունը շարունակվում է։ Այն կապված է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերի հետ:
Ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, քանի որ ըստ Անկարայի՝ նրանք աջակցում են Սիրիայի քրդական ուժերին, «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև վերջինիս հետ կապ ունեցող այն կառույցներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս լարվածության համատեքստում Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում մի խումբ մարդիկ երթ են իրականացրել՝ պահանջելով զենքի էմբարգո (արգելանք) կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական մամուլի՝ երթը կազմակերպել են PKK-ի աջակիցները: Նշվում է, որ երթի ժամանակ հնչել են հակաթուրքական վանկարկումներ:
Երթից դժգոհ մի թուրք ակտիվիստ Շվեդիայի կառավարությանը մեղադրել է «երկերեսության» մեջ՝ նշելով, որ մի կողմից Ստոկհոլմը PKK-ին ճանաչում է որպես ահաբեկչական կառույց, բայց մյուս կողմից էլ շարունակում է աջակցություն ցուցաբերել նրանց։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին