Աղետ Իտալիայում. երկրի ամենամեծ գետը չորանում է՝ 100 օրից ավելի անձրև չլինելու պատճառով
Իտալիայի ամենամեծ՝ Պո գետի զգալի հատվածներում ջուրն այնքան ցածր է, որ տեղացիները քայլում են ավազոտ տարածությունների վրայով, իսկ մակերևույթին կանգնած են նավերը։
Gismeteo.ru-ի փոխանցմամբ՝ տեղի իշխանությունները մտավախություն ունեն՝ եթե անձրև չգա, ամբողջ Հյուսիսային Իտալիայում խմելու և ոռոգման ջրի լուրջ պակաս կլինի։
Հյուսիսային Իտալիայում տեղումներ չեն եղել ավելի քան 110 օր, իսկ ձմռանը ձյունը նորմայից 70%-ով պակաս է տեղացել։
Իշխանությունները վերահսկում են գետի վիճակը, սակայն շատ քիչ հույս կա, որ եղանակը կօգնի կամ կփրկի իրավիճակը։ Տեղացի ֆերմերների խոսքով՝ սպասվում է աղետալի,վատ տարի։ Որոշ գնահատականներով, երկրում ցորենի բերքատվությունն այս տարի կարող է նվազել 20%-ից 40%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան