«Հրապարակ». Ընտրական օրենսգիրքը «ձևելու» են ՔՊ-ի «հագով»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ծավալուն փոփոխություններ են նախատեսում Ընտրական օրենսգրքում, ավելի ճիշտ՝ ԸՕ-ն «ձևելու» են ՔՊ-ի «հագով»։ Առաջարկվող փոփոխություններից մեկով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են «Հայլուրի Հայաստանով» ուղղորդել ընտրողին։
Եթե գործող օրենսդրության պահանջն է, որ ԱԺ-ի և 70 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հեռուստատեսությունը «պարտավոր են» հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ «ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն և հավասար պայմաններ», ապա ՔՊ-ական նոր նախագծի հեղինակներն օրենսգրքից հանում են ընդդիմությանը լուսաբանելու պարտադիր պահանջը՝ թողնելով միայն «ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ հրապարակելիս պարտավոր են ապահովել անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն և հավասար պայմաններ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան