Երևանի ավագանու որոշմամբ Մալխաս Ամոյանին բնակարան նվիրվեց
Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 23/13 շենքի 90.3 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2021 թվականի աշխարհի և 2022 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին
Նա 2015-2022 թվականներին եղել է մեկ տասնյակից ավել առաջնությունների հաղթող:
Մալխաս Ամոյանը ծնողների, եղբոր և քրոջ հետ բնակվում է 67.7 քմ մակերեսով բնակարանում:
Երևանի ավագանին գտնում է, որ մարզիկի ապրելակերպի բարելավմանն ուղղված այդ քայլը լրացուցիչ խթան կլինի անվանի մարզիկին՝ Հայաստանն առաջիկա տարիներին միջազգային մրցաշարերում ներկայացնելու համար
Հարակից հրապարակումներ`
- Երևանի թիվ 22 դպրոցն անվանակոչվեց 44-օրյա պատերազմի հերոս, ավագ-լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունով
- Ամոթ մեզ՝ քաղաքային իշխանություններիս. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
- Փորձառու կադրերի փոխարեն քաղաքապետարանում նշանակվել են, կակոյ նի բուձ, ոչ մասնագետներ. Միքայել Մանրիկյան
- Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվեց մանդատից, ցուցակի հաջորդ անդամն էլ չցանկացավ վերցնել մանդատը
- Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են զուռնա–դհոլով
- Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է
- ԵԱ. Մալխաս Ամոյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ