Փորձառու կադրերի փոխարեն քաղաքապետարանում նշանակվել են, կակոյ նի բուձ, ոչ մասնագետներ. Միքայել Մանրիկյան
«Այս մի քանի տարվա փորձն ու գործընթացը ցույց տվեց, որ բազում անգամ այս շենքում աշխատանքից ազատվել են մասնագետներ, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն, իրենց լուման են ներդրել քաղաքի զարգացման մեջ և իրենց փոխարեն նշանակվել են ինչ-որ կադրեր, որոնք չունեն փորձ և ընդհանրապես չեն աշխատել այդ բնագավառներում»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը:
Վերջինս հարցն ուղղեց քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանին, որը զեկուցում էր քաղաքապետարանի անձնակազմի կառավարման ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության հարցը:
«Այսինքն, ընտրողաբար հեռացվելու են այն կադրերը, որոնք անցանկալի՞ են և ընդունելու եք այնպիսիններին, որոնք ցանկալի՞ կադրեր են: Սկզբունքն ինչպե՞ս է լինելու: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ աշխատանքից ազատվել են փորձառու և ոլորտի գիտակ մարդիկ և այդ ոլորտում նշանակվել են, կակոյ նի բուձ, ոչ մասնագետներ»,-հայտարարեց Մանրիկյանը:
Մերի Մարգարյանը հայտնեց, որ համայնքային ծառայողը պաշտպանված է օրենքով և բոլոր ազատումները եղել են հիմնավորված:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամն ասաց, որ պատասխանը արժանահավատ չէ, քանի որ բազմաթիվ միջոցներ կան մարդուն «տուպիկի մեջ դնելու» և աշխատանքից ազատելու համար:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հայտարարեց, որ քաղաքապետարանից հեռացվելու են նրանք, որոնք չեն աշխատելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան