Մոսկվայի բորսան հունիսի 27-ից առևտուր կիրականացնի հայկական դրամով
Մոսկվայի բորսան հունիսի 27-ին արտարժույթի շուկայում կսկսի հայկական դրամի, ուզբեկական սումի և հարավաֆրիկյան ռենդով առևտուր իրականացնել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, նրանց հաճախորդների ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների առևտրային հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Սակարկությունների մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի կլինեն հարավաֆրիկյան ռանդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար-հարավաֆրիկյան ռանդ (USD/ZAR), հայկական դրամ-ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար-հայկական դրամ (USD/AMD) և ուզբեկական սում-ռուսական ռուբլի (UZS/RUB) արժութային զույգերը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները