«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Մուրատովի Նոբելյան մեդալը վաճառվել է ավելի քան 100 մլն դոլարով
2021 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը մրցանակը վաճառվել է ԱՄՆ-ում կայացած աճուրդում 103,5 միլիոն դոլարով, հայտնել են Heritage Auction-ի կազմակերպիչները, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Լոտի մեկնարկային գինը, որի վաճառքից ստացված հասույթը Մուրատովը մտադիր է փոխանցել ուկրաինացի փախստականներին օգնելու ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամին, կազմել է 550 հազար դոլար։
«Ամբողջ գումարը, որը մենք ստանում ենք այսօր, փոխանցում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին»,- ասել է Մուրատովը աճուրդի պաշտոնական մեկնարկից առաջ։
Նրա խոսքով, կազմակերպությունը խոստացել է, որ ողջ հասույթը կուղղվի բոլոր այն երկրներին, որտեղ կան փախստական երեխաներ Ուկրաինայից, այդ թվում՝ Լեհաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Մոլդովայում, Սլովենիայում, Չեխիայում և Հունգարիայում։
«Եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը որոշի, և եթե մենք մեծ գումար հավաքենք, նրանք կարող են գումարի մի մասը բաժանել Աֆրիկայում և Լաոսում փախստական երեխաների օգտին»,- ասել է «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան