Ուկրաինայի և Դոնբասի վտանգավոր շրջաններից ևս 21,6 հազար մարդ տարհանվել է
Եվս 21600 մարդ, այդ թվում՝ 3300 երեխա, Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասից տարհանվել է Ռուսաստան՝ առանց Կիևի մասնակցության, հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում, առանց ուկրաինական կողմի մասնակցության, Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 21662 մարդ, այդ թվում՝ 3312 երեխա։ Հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր ՌԴ է տարհանվել 1 մլն 980 հազար 826 մարդ, որից 314 318-ը երեխաներ»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցում ասել է Միզինցևը։
Նրա խոսքով՝ ՌԴ պետական սահմանը հատել է 299 388 միավոր անձնական տրանսպորտային միջոց, որից 4189-ը՝ մեկ օրում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձումհայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան
- Մարիուպոլից մեկ օրում տարհանվել է 512 մարդ
- Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 180 մարդ
- Ուկրաինայից տարհանվել է 1500 Վրաստանի քաղաքացի
- Դոնբասից փախստականները ժամանակավոր են Ռուսաստանում. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան