Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայում հակամարտությունը միտումնավոր ձգձգելու մեջ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը՝ Ուկրաինայում հակամարտության երկարաձգման մասին,ջրի երես է հանում դաշինքի իրական ծրագրերը։ Այս մասին գրում է «Ռադիո Sputnik»-ը՝ հղում անելով չինական Global Times թերթին։
Ավելի վաղ գերմանական Bild թերթին տված հարցազրույցում Ստոլտենբերգը զգուշացրել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է երկար տարիներ շարունակվել։ Նա հորդորել է Արևմուտքին պատրաստվել նման սցենարի՝ միժամանակ չդադարեցնելով Կիևին օգնություն տրամադրելը։
Ստոլտենբերգի կանխատեսումն ավելի շատ նման է ՆԱՏՕ-ի՝ ուկրաինական ձգձգվող հակամարտությունը կապիտալացնելու պլանի և ցանկության:
Նրանց կարծիքով, Ուկրաինայում մարտերը կտևեն ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքը ռազմական աջակցություն է ցուցաբերում Կիևին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան