ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ Վրաստանը նախ պետք է տարածքային խնդիրը լուծի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին, ասել է, որ դրա համար Վրաստանը նախ պետք է տարածքային խնդիրներ լուծի։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ հասկանալի է որ ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն Վրաստանի ցանկությունը չէ։
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, պետք է կոնսենսուս ձեռք բերվի բոլոր անդամ երկրների միջև՝ Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության կարգավիճակ տրամադրելու համար։
«Մենք հասկանում ենք, որ Վրաստանը տարածքային խնդիրներ ունի։ Մենք պետք է նախ լուծենք այս հարցը, ապա դառնանք ՆԱՏՕ-ի անդամ։ Այս կարծիքին են մեր եվրոպական և ՆԱՏՕ-ի անդամ երկրները»,- ասել է Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Կատարի տնտեսական ֆորումում։
Ըստ Ղարիբաշվիշիի` Վրաստանի տարածքային խնդրի լուծումն ինքը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին