«Փաստ». Սամվել Բաբայանը եթե որևէ իշխանության հետ համագործակցության է գնում, ապա բացառապես շահադիտական նպատակներ ունենալով
«Փաստ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Այս տեղեկության հրապարակումից հետո ՀՀ իշխանությունները տեղեկություններ էին տարածում՝ ակնարկելով, որ Բաբայանը վերադառնալու է։ «Փաստ» թերթի հետ զրույցում Բաբայանին բավական լավ ճանաչողներից մեկը փոխանցել է, որ Սամվել Բաբայանը որևէ իշխանության հետ համագործակցության է գնում՝ բացառապես շահադիտական նպատակներ ունենալով, մասնավորապես՝ բիզնես հետաքրքրություններ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում և ՀՀ-ում որոշակի շինարարական աշխատանքների հետ կապված արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ։ Ասել է թե, եթե լինեն ինչ-որ համաձայնություններ և համագործակցություններ, դրանք կլինեն զուտ բիզնես արտոնությունների տեսքով։
Ի դեպ, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանը հավակնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրականում նա չի ցանկանում այդ պաշտոնը։ Ավելին, նա իր մերձավոր շրջանակներում մի քանի անգամ նշել է, թե «բան չեն թողել, որ գնաս, աշխատես», ընդգծելով, թե իր հիմնական շահագրգռվածությունը բիզնեսն է ու համապատասխան արտոնությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան