Հասարակություն 14:57 21/06/2022 Հայաստան

Հետպատերազմյան անհետ կորածը. Վահե Մանուկյան

Արդեն յոթ ամիս է՝ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի գտնվելու վայրի, ողջ լինել չլինելու մասին ոչ ընտանիքը, ոչ հարազատները, ոչ ընկերները, ոչ պետական մարմինները ոչինչ չգիտեն։ Անցած տարվա նոյեմբերի 12-ին հերթապահություն իրականացնելիս 33-ամյա Վահեն անհետացել է։ Կինը՝ Լիաննա Մելիքսեթյանը երկու վարկած է առաջ քաշում՝ ամուսինը կամ սպանվել է, կամ գերի ընկել։

Քննչական կոմիտեում զինծառայողի անհետացման փաստով քրգործ հարուցվել է նախ դասալքության հատկանիշներով, ապա Մանուկյանին անհետ կորած էին ճանաչել, իսկ նրա կնոջը՝ Լիաննա Մելիքսեթայանին՝ տուժող։

«Որոնողական աշխատանքների արդյունքում նրա դիակը չի հայտնաբերվել, ինչի հետևանքով Վ. Մանուկյանն անհետ կորած է ճանաչվել»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը՝  նշելով, որ գործով նոր քննչական գործողություններ չեն իրականացվել, նախաքննությունը շարունակվում է։

Սրա արդյունքում փոքր ինչ թեթևացել է կնոջ ուսերին մնացած երեք անչափահաս երեխաներին խնամելու հոգսը։ Անհետ կորածի ընտանիքը սոցաջակցություն է ստանում, մի կերպ ծերը ծերին հասցնում։

«Միակ նորությունը դա է, այլ բան չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լիաննան։

Առողջական խնդիրների ու երեխաների խնամքի պատճառով նա չի աշխաում։ Լիաննան երեք անչափահաս երեխաների՝ 4, 6, 8 տարեկան որդիների հետ վարձով ապրում է Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում։ 33-ամյա ամուսինն ընտանիքի միակ աշխատողն էր։ Զինծառայության մասին եռամյա պայմանագրի ժամկետը շուտով լրանալու էր, վերջին հերթափոխն էր։ Մտադիր էր  Նախիջևանի դիրքերից իջնելուց հետո ևս մեկ անգամ պայմանագիր կնքել։

«Նոյեմբերի 12-ին ժամը 6-ին բարձրացել է պոստեր։ Ինքը գնացել է վերևի դիրքից ծանրոցը վերցնելու։ Վերցրել է, հետ գալու ճանապարհի մեջտեղի հատվածից անհետացել է։ Ճանապարհից մի քանի հարյուր մետր այն կողմ ադրբեջանական տարածք է։ Իմ վարկածն անփոփոխ է, կամ սպանված է, կամ գերի է»,-ասում է կինը։

Վերջին զրույցն ամուսնու հետ եղել է հենց վերևի դիրքից վերադարձի ճանապարհին, Վահեն է զանգել, ցանկացել է խոսել ավագ որդու հետ։

«Երեխեն դրսում խաղում էր, ասեցի, գնամ կանչեմ, զանգեմ։ Րոպեներ անց զանգեցինք, արդեն անհասանելի էր։ Մտքովս վատ բան չանցավ, մտածեցի՝ քնել է, արթնանա, կզանգի։ Արդեն երեկոյան՝ ժամը 8-ի մոտերը ռազմական ոստիկանությունից եկան մեր տուն, ասեցին՝ Վահեն չկա»,-պատմում է Լիաննան։

Քննչական կոմիտեից կնոջն ասել են՝ ձնհալից հետո որոնողական աշխատանքներ են իրականացրել, գործի են դրվել նաև դրոններ, Վահեի մարմինը չեն գտել։ Կարմիր խաչի կոմիտեից էլ օրեր առաջ նրան հայտնել են, որ  ադրբեջանական կողմին երկու անգամ հարցում են ուղարկել՝ իմանալու արդյոք Վահե Մանուկյանը հայտնվե՞լ է գերության մեջ, սակայն պատասխան չի եղել։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Զառա Ամատունին Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ հրապարակային ոչինչ ասել չի կարող։

«Անհետ կորած կամ գերեվարված անձանց վերաբերյալ հարցումների ի պատասխան հաստատումներ ստանալուն պես կապ ենք հաստատում ընտանիքի անդամների հետ, բայց հանրային հարթակում որևէ մեկնաբանություն չունենք։ Ընտանիքի ու պատկան մարմինների հետ ենք կապի մեջ»,-նշեց նա։

Զինծառայողի անհետ կորելու վերաբերյալ պաշտպանության նախարարությունը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2022-ի հունվարին ԱԺ-ում հայտարարել էր՝ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որ նման դեպքերը չհանրայնացվեն։

Հունիսի 8-ին Ֆրանսիայի հրապարակում քննարկումների ժամանակ Տ. Աբրահամյանն ասել էր,  որ մեկ տարվա ընթացքում ունենք անհետ կորած երկու զինծառայող։

«Նրանք բարձրացել են մարտական հերթապահություն իրականացնելու և մինչև հիմա չկան։ Մեկը ժամկետային զինծառայող է, Վարդենիսի ուղղությամբ, արդեն մեկ տարուց ավելի է՝ չկա, երկրորդը պայմանագրային զինծառայող է, Վայքի զորամասից, արդեն վեց ամսից ավելի  է՝ չկան։ Մարդիկ գնում են զինված ուժեր, մարտական հերթապահություն իրականացնելու, կորում են, դրա հետևանքով նրանց ընտանիքները ստանում են սոցիալական սուր խնդիրներ, մարդկանց մեղադրում են դասալքության համար, բայց բուն խնդիրը՝ զինծառայողին գտնելը, թե ուր է, ինչ հանգամանքներում է անհետացել, չկա»,-մանրամասնեց Աբրահամյանը՝ կարևորելով բանակում կարգապահության խնդրի լուծումը։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}