Հինգ տարեկան աղջիկը գիրք է գրել և համաշխարհային ռեկորդ սահմանել
Մեծ Բրիտանիայից մի աղջիկ գրել և վաճառքի է հանել իր գիրքը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Հնգամյա Բելլա Ջեյ Դարկը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով իգական սեռի ամենաերիտասարդ հեղինակը, որին հաջողվել է հրատարակել է իր ստեղծագործությունը և վաճառել ավելի քան 1000 օրինակ։ Այդ թիվը պարտադիր պայման է ռեկորդ գրանցելու համար։ Հրապարակման պահին Դարկը հինգ տարեկան 211 օրական էր։
Ռեկորդակիրը ոչ միայն ինքնուրույն է հորինել պատմությունը, այլև նկարազարդումներ է արել իր գրքի համար, որը կոչվում է «Կորած կատու»։
«Ես և ամուսինս շատ հպարտ ենք նրանով: Սա պատմություն է մի կատվիկի մասին, որը մոլորվել է և հասկացել, որ առանց մոր չպետք է դուրս գա փողոց։ Իմ կարծիքով, սա շատ ճիշտ ուղերձ է»,- ասել է Բելլայի մայրը՝ Չելսի Սայմը:
Արական սեռի ամենաերիտասարդ տղամարդ հեղինակը, ում գիրքը հրատարակվել է 2017 թվականին, Տանուվանա Սերասինգհեն է Շրի Լանկայից: Նա չորս տարեկան 356 օրական էր, երբ վաճառքի հանվեց իր «Վնասակար սնունդ» ստեղծագործությունը։