Աֆղանստանի Պակտիկա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 120-ի
Աֆղանստանի Պակտիկա նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 120 մարդ, ևս 65 մարդ վիրավորվել է:Al Jazeera հեռուստաալիքի տարածած տեղեկատվությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ցնցումներ է գրանցել 30 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 42 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մինչև 100 հազար մարդ։ Սեյսմոլոգները հայտարարել են 5,8 մագնիտուդ ուժգնության մասին։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության նրանց գործընկերներն այլ գնահատական են տվել, ըստ որի՝ եղել է 6,1 մագնիտուդ ուժգնությամբ և 51 կմ խորության վրա։
Ավելի ուշ սկսեցին հայտնվել զոհերի և վիրավորների մասին առաջին տվյալները: Սկզբում հաղորդվում էր, որ առնվազն 50 մարդ զոհվել է երկրաշարժի գոտում, ևս 65 մարդ վիրավորվել է։ Դրանից հետո Կարմիր մահիկի աշխատակազմը պարզաբանել է, որ զոհերի թիվը գերազանցել է նախնական թվերը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ Պակտիկայի Գիյան շրջանում զոհվել է 100 մարդ, իսկ Խոստ նահանգի Սպերա շրջանի Աֆղանստանի Դուբայ գյուղում 20 դի է հայտնաբերվել։ Մեր խմբերը ժամանել են Գիյան շրջան»,-ասել է Կարմիր մահիկի հարավարևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին։
Հարակից հրապարակումներ`
- Reuters. Պայթյուն՝ Աֆղանստանի մայրաքաղաքի սիկհերի տաճարում
- Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք
- Աֆղանստանի մայրաքաղաքում թալիբներին տեղափոխող մեքենա է պայթեցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա