Բայդենը ցանկանում է ԱՄՆ-ում ժամանակավորապես չեղարկել վառելիքի հարկը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ժամանակավորապես չեղարկել վառելիքի հարկը՝ երկրում գազի ռեկորդային գների պատճառով, այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ աղբյուրի՝ ամերիկացի առաջնորդն ու նրա խորհրդականներն արդեն մի քանի ամիս քննարկում են այդ միջոցը։ Սպիտակ տան հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը ելույթ կունենա երկրում բենզինի գների աճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Որոշումը պետք է անցնի Կոնգրեսի հավանությամբ, այնպես որ, ինչպես նշում է հրատարակությունը, Բայդենի նման քայլն «ավելի շատ խորհրդանշական» տեսք ունի:
Թերթը նաև ընդգծում է, որ Կոնգրեսի և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները թերահավատորեն են վերաբերվում վառելիքի հարկի վերացմանը, քանի որ օրենսդիրները կասկածներ ունեն, որ նման միջոցը կօգնի կայունացնել գազալցակայաններում բարձր գների հետ կապված իրավիճակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան