Դիլիջանում հաճարկութն են կտրում
«Էկո մեդիա ցանց» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը հրապարակել է Դիլիջան ազգային պարկի տարածքում հատված ծառերի տեսանյութը։ Ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութը, որը նկարահավել է մոտ մեկ շաբաթ առաջ։
Կիրակոսյանը նաև տեղեկացրեց,որ Դիլիջան ազգային պարկից պարզաբանել են․
«Տեղյակ ենք, մենք ենք թույլ տվել քամատապալ ծառերը տարածքից դուրս հանել, դա ապօրինի հատում չէ, - ասաց Դիլիջան ազգային պարկի տնօրենի ժ/պ Արմեն Ղազարյանը` արագ արձագանքելով «Էկո-մեդիայի» հունիսի 22-ի ստացած ահազանգին։
Ա.Ղազարյանը մանրամասնեց, որ սանիտարական հատման ենթակա ծառեր են եղել և անվճար տրամադրվել են Դիլիջան խոշորացված համայնքի անապահով ընտանիքներին, որպես վառելափայտ։
Տնօրենի կողմից «Էկո-մեդիային» տրամադրվել է նաև Դիլիջան ազգային պարկի աշխատակիցների կողմից նոր տեսանյութ, Պարզ լիճ տանող ճանապարհի հատվածից, որտեղ էլ գրանցվել էր ահազանգը։
«Տեսագրությունում երևում է, որ ծառերը քամին է վնասել, չկա կոճղ, որի պատճառով էլ մենք փայտի վրա համապատասխան թվերով դրոշմանիշ չենք դնում», - պարզաբանեց Ա. Ղազարյանը, պատասխանելով էկո-լրագրողների դիտարկմանը, որ օրինական հատումների դեպքում անտառում նկատված փայտի վրա նշումներ պետք է լինեին, որոնք չկաին»։