Թուրքիան հիմա ավելի հեռու է եվրաանդամակցությունից․ Լյայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, խոսելով Եվրամիության հնարավոր նոր անդամների մասին, ասել է, որ Թուրքիան հիմա ավելի հեռու է եվրաանդամակցությունից, քան՝ օրինակ 1999 թվականին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Լյայենը համեմատել է Սլովակիային ու Թուրքիային, որոնք 1999-ին միաժամանակ էին անդամության թեկնածուի կարգավիճակ ստացել:
Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի բավականաչափ ճկունությունն ու առաջանցիկությունն ավելի շատ կախված է դիմող երկրից։
«1999-ին Սլովակիան ու Թուրքիան անդամ երկրի կարգավիճակ ստացան: Սլովակիան ավարտեց գործընթացն ու ԵՄ անդամի կարգավիճակ ստացավ, քանի որ իրականում շատ էր ուզում անդամակցել: Թուրքիան, սակայն, հիմա ավելի հեռու է անդամությունից, քան 23 տարի առաջ»:
Նշենք նաև, որ Լյայենը նախորդ շաբաթ կոչ էր արել Ուկրաինային ու Մոլդովային անդամ երկրի կարգավիճակ տրամադրել, ավելացնելով, որ անդամ 27 երկրներից էլ այս թեմայով պատասխանի է սպասում հունիսի 23-ին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները