Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը և հրաժարվել հոր ազգանունից
Ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկի երեխաներից մեկը չի ցանկանում որևէ առնչություն ունենալ հոր հետ և փաստաթղթեր է ներկայացրել իր հայտնի ազգանունից հրաժարվելու համար։
Daily Mail-ը հայտնում է, որ SpaceX-ի և Tesla-ի հիմնադրի որդին՝ Քսավիերը, հայց է ներկայացրել դատարան՝ սեռը փոխելու մասին, բացի այդ նա հայտարարել է հոր հետ շփումից հրաժարվելու մտադրության մասին:
«Ես այլևս չեմ ապրում նրա հետ և չեմ ցանկանում որևէ կերպ կապված լինել իմ կենսաբանական հոր հետ», - ասել է 18-ամյա Քսավիեր Մասկը: Երիտասարդը փաստաթղթեր է ներկայացրել Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքի դատարան։ Նա պատրաստվում է վերցնել Վիվիեն Ջեննա Ուիլսոն անունը:
Տրանսգենդեր դեռահասը պարզաբանել է, որ ցանկանում է վերցնել մոր ազգանունը՝ հորից հեռու մնալու համար։ Միևնույն ժամանակ չի նշվում, թե արդյոք որդին ֆինանսական աջակցություն է ստանում հորից, ում կարողությունը կազմում է 213 միլիարդ դոլար, ինչը նրան դարձրել է աշխարհի ամենահարուստ մարդը, և արդյոք նախատեսում է ապագայում հրաժարվել հոր ֆինանսներից։
Մասկը ամուսնացել է նրա մոր՝ կանադացի գրող Ջասթին Ուիլսոնի հետ 2000 թվականին։ 2002 թվականին նրանք տղա են ունեցել, որը 10 օր անց մահացել է մանկական հանկարծակի մահվան համախտանիշից։ Այնուհետ Մասկի կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել՝ Քսավիերին և Գրիֆինային, իսկ հետո եռյակ է ունեցել։ Նրանք 2008-ին ամուսնալուծվել են, այժմ Մասկը հանդիպում է ավստրալացի դերասանուհի Նատաշա Բասեթի հետ։
Միաժամանակ նշվում է՝ հայտնի չէ, թե որն է Քսավիերի հորից հրապարակային հրաժարվելու պատճառը։ Մասկը դեռ չի մեկնաբանել։ Հայտնի չէ նաև, թե արդյոք նա իմացել է որդու ծրագրերի մասին մինչև դատարան փաստաթղթեր ներկայացնելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան