Իսպանիայի ԱՕԿ-ը որոշել է հետ վերցնել 2030 թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը
Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է հետ վերցնել 2030 թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը: Պատճառը Արագոնի և Կատալոնիայի իշխանությունների միջև անհամաձայնությունն է: Այս մասին հայտնել է Իսպանիայի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։
Այդ երկրի ԱՕԿ-ը որոշման մասին տեղեկացրել է միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ):
ՀԱՕԿ-ի կայքից տղեկանում ենք, որ 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերի մրցավայրը կընտրվի 2023թ. նախատեսված ՄՕԿ-ի գագաթնաժողովում։ Ի դեպ, ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթին, Կանադայի Վանկուվերը և Ճապոնիայի Սապորոն նույնպես ցանկություն են հայտնել հյուրընկալել խաղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան