«Հրապարակ». Կապանում թեժ պայքար է սպասվում. Ո՞վ կդառանա Կապանի ՔՊ խորհրդի նախագահ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերյան համագումարին ընդառաջ, «Քաղպայմանագրում» ակտիվ զբաղված են տարածքային խորհուրդների ձևավորմամբ։ Բացի վարչությունից, ՔՊ-ում որոշել են նաև կուսակցական խորհուրդ ձևավորել, ուստի նախ տարածքային խորհուրդներն են ձևավորվում, որոնց նախագահներն էլ կընդգրկվեն խորհրդի կազմում։
Գործընթացը լուրջ խմորումներ է առաջացրել շարքերում, կուսակցական ակտիվը կատաղի պայքար է մղում խորհրդի կազմում հայտնվելու և տարածքային խորհուրդ ղեկավարելու համար։ Կապանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ամեն ինչ անում են, որ Արայիկ Հարությունյանի սանիկ, նկարիչ, պատգամավոր Դավիթ Դանիելյանը դառնա նախագահ։ Անցած շաբաթ պետք է տեղի ունենար ընտրությունը, սակայն Դանիելյանի միջնորդությամբ հետաձգվել է, և եթե կրկին չհետաձգեն, ապա հուլիսի 4-5-ը կկայանա այն։
Մեզ ասացին, որ Դանիելյանը, որը վերջին օրերին Կապանում է, կուսակցական ընկերների հետ շփումներից հասկացել է, որ իր դիրքերը թույլ են, ուստի հետաձգել է, որ հասցնի շահել ընտրողների համակրանքը. նա պաշտոններ է խոստանում և այլն։
Որքան էլ տարօրինակ է, Դանիելյանի մրցակիցն իր հարազատ զարմիկն է՝ նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ով ևս հավակնում է մարզային կառույցի ղեկավարի պաշտոնին։ Նրանք եղբոր և քրոջ որդիներ են՝ քեռորդի, հորաքրոջ որդի, սակայն Կապանի ընտրություններից հետո զարմիկների փոխհարաբերությունները լարվել են. Դավիթ Դանիելյանն իր պարտության հարցում մեղադրում է նախընտրական շտաբը ղեկավարած Բաբայանին։ Այնպես որ, թեժ պայքար է սպասվում, իսկ տարածքային խորհուրդը բաղկացած է լինելու 7 անդամից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան