Պարսյան. Շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է
Երբ իշխանության ներկայացուցիչները համեմատում են Հայաստանի և ԵԱՏՄ երկրների գնաճը՝ ընդգծելով մեր «առավելությունը», սոցիալ-տնտեսական իրավիճակը ճիշտ և արդար գնահատելու համար նրանք պարտավոր են անդրադառնալ նաև գործազրկության մակարդակին։
Ցավոք, Հայաստանի գնաճը գործազրկության մակարդակի համեմատ վատթարագույն է ԵԱՏՄ երկրների շարքում։
Մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլին`
. Հայաստանի գնաճը կազմել է 8,4 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 13,2 տոկոս,
.Բելառուսի գնաճը կազմել է 16,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,2 տոկոս,
. Ռուսաստանի գնաճը կազմել է 17,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,9 տոկոս,
. Ղազախստանի գնաճը կազմել է 13,2 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 2,1 տոկոս,
.Ղրղզստանի գնաճը կազմել է 14,5 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 3 տոկոս։
Այսինքն՝ շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան